00:00:00

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը

23:59, 29 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 18:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Աշտարակ-Դավթաշեն մայրուղում՝ նորակառույց էստակադայի վրա, տեղի է ունեցել ՃՏՊ ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վանիկ Վ., ծնված 1992 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր