00:00:00

Հրդեհ Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում. առկա են ծխացող օջախներ

20:44, 29 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 29-ին, ժամը 08:15-ին 36 փրկարար մեկնել է Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր: Մոտ 5 հա տարածքում առկա են ծխացող օջախներ. իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ: Ժամը 17:47-ին ռելիեֆի բարդության և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 37 փրկարար ծառայող և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 15 աշխատակից: Մարվել է մոտ 50 ծխացող օջախ: Դեռևս առկա են ծխացող օջախներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հոկտեմբերի 28-ին, ժամը 11:59-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատից 10 փրկարար մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:30-ին: Այրվել է մոտ 4 հա խոտածածկույթ: Ժամը 18:35-ին հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի 20 աշխատակից: *** Հոկտեմբերի 27-ին, ժամը 07:30-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար և աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը մեկնել են Փամբակ գյուղի մոտ գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում բռնկված հրդեհի վայր: Հրդեհաշիջման աշխատանքները մթության պատճառով դադարեցվել են: *** Հոկտեմբերի 26-ին, ժամը 07:15-ին, անհրաժեշտությունից ելնելով, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են տարածքի զննում. պարզվել է, որ 1 հա տարածքում առկա են ծխացող կոճղեր: Ժամը 13:00-ից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն: *** Հոկտեմբերի 25-ին, ժամը 20:09-ին «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի տնօրենից «911» ծառայություն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Փամբակ գյուղի մոտակայքում գտնվող «Բնձոր» կոչվող հանդամասում: Դեպքի վայրում հրդեհաշիջում են իրականացնում անտառտնտեսության 10 աշխատակից և Փամբակ գյուղի բնակիչներ. հրշեջ-փրկարարների օգնության կարիք դեռևս չկա: Այրվում է մոտ 10 հա բուսածածկույթ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր