00:00:00

Տեսնելով հոր մահը՝ որդին ինքնասպան է եղել․ մանրամասներ Ազատանում կատարված արտակարգ դեպքից. aravot.am

17:09, 29 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզի Ազատան համայնքում․ ժամը 14:13-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ազատան գյուղի 1-ին փողոցի տներից մեկի վատառողջ բնակիչը (մոտ 80 տարեկան) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ու փրկարարները հայտնաբերել էին տանտերերի դիերը․ մեկին՝ լոգարանում գազախողովակից կախված վիճակում, մյուսին՝ ննջարանում։ Մահացածները հայր ու որդի են՝ 80-ամյա Ալբերտ Կ․-ն և 46-ամյա Կարեն Կ․-ն։ Ազատան գյուղի բնակիչները Aravot.am-ին մանրամասնեցին, որ հայր ու որդի ապրում էին միասին, մայրը վաղուց է մահացել, երկու եղբայրներն էլ բնակվում են ՌԴ-ում։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝aravot.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր