00:00:00

Իրավապահները՝ Գագիկ Խաչատրյանի որդիների հետքերով․ նոր մանրամասներ

15:02, 29 հոկտեմբեր 2019 Իրավական

«Սուպերնախարար» անունը ստացած նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն առաջադրված մեղադրանքի շրջանակներում հարցաքննվել են մի խումբ անձինք։ Իրավապահ մարմինների Irakanum.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ԱԱԾ-ն լայնածավալ գործողություններ է իրականացրել այս համատեքստում։ Մասնավորապես հարցաքննության են հրավիրվել այն անձինք, ովքեր ըստ մեղադրանքի Պետեկամուտների կոմիտեում (ՊԵԿ) գրանցվել են, ստացել՝աշխատավարձ, սակայն իրականում աշխատանքի չեն հաճախել: Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, որպես մեղադրյալներ անցնում են իրենց հոր նկատմամբ հարուցված քրեական գործով։ Խաչատրյանի որդիներից մեկը Հայաստանում է, մյուսը՝ ըստ տեղեկությունների արտերկրում։ Խոսքը ֆինանսական չարաշահումների մասին է։ Իրավապահները ստուգում են Խաչատրյանների ֆինանսական անհռելի կարողությունների ծագումնաբանությունը։ Հիշեցնենք, որ ՊԵԿ նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը կալանավորվել էր օգոստոսի 30ին։ Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ: ԱԱԾ-ից մեզ փոխանցեցին, որ նախաքննության գաղտնիությունից ելնելով տեղեկություններ հայտնել չեն կարող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր