00:00:00

Մանվել Գրիգորյանի պաշտպանները նրա խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդություն ներկայացրին

14:28, 29 հոկտեմբեր 2019 Իրավական

ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբանները Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու միջնորդություն ներկայացրեցին։ «Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար ստեղծված բժշկական փորձաքննության հանձնաժողովի բոլոր անդամները փաստել են, որ անձի կյանքին վտանգ է սպառնում, կալանքի ընթացքում գրանցվել է հիվանդությունների բացասական դինամիկա, սա դատարանի համար պետք է լուրջ ազդակ լինի»,- դատական նիստի ժամանակ հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը։ Նշենք, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը ուսումնասիրելու համար նախատեսված բժշկական փորձաքննության արդյունքներն այսօր ներկայացվեցին։ Ըստ եզրակացության՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը համատեղելի է կալանքին եւ նա կարող է մանսակցել դատական նիստերին․ «Կալանքը կրելու պայմաններում չի սահմանափակվում կալանավորի ինքնություն տեղաշարժվելու հնարավորությունը եւ Մանվել Գրիգորյանի վիճակը չի հանդիասնում խոչընդոտ դատական նիստերին մասնակցելու համար»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր