Հաղորդվում է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է մոտավորապես 50 կմ խորության վրա: Էպիկենտրոնը գտնվել է Դավաո քաղաքից 43 կմ հարավ-արևմուտք, որտեղ բնակվում է ավելի քան 1,6 մլն մարդ:
Պորտալի տվյալներով՝ տեղեկություններ են ստացվում տուժածների մասին, սակայն նրանց ճշգրիտ թիվը դեռևս հայտնի չէ: Մեկ այլ՝ Philippine Daily Inquirer թերթի հաղորդմամբ՝ տուժածների թիվը գերազանցել է 40-ը: Ամենամեծ թիվը (30 հոգի) այս պահի դրությամբ գրանցվել է Կիդապավան քաղաքում։
Ստորգետնյա ցնցումները նաև հանգեցրել են Մինդանաո կղզու տարբեր շրջաններում ենթակառուցվածքների ավերմանը:
Երկու շաբաթ առաջ Ֆիլիպինների Մինդանաո կղզում տեղի էր ունեցել մեկ այլ հզոր երկրաշարժ, որի հետևանքով զոհվել էր առնվազն 5 մարդ, տուժել էր ավելի քան 70-ը: