00:00:00

Կանխվել է անսթափ վիճակում գտնվող 49-ամյա քաղաքացու ինքնասպանության փորձը Կիևյան կամրջից

21:59, 28 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 17:21-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Կամրջի վրա հերթապահություն իրականացնող ոստիկանության աշխատակիցները կանխել են ոչ սթափ վիճակում գտնվող Աղաս Փ.-ի (ծնված 1970 թ.) ինքնասպանության փորձը: Տեղում հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը հոգեբանական աջակցություն է ցուցաբերել Աղաս Փ.-ին, ով տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր