00:00:00

Անձի առեւանգում ու ծեծ. ճանապարհին ավտոմեքենայից դուրս են բերել ու մի քանի հոգով ծեծել

19:47, 28 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.30-ին, 27-ամյա մեծամորցի մի երիտասարդ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է տվել, որ ժամուկես առաջ ծանոթը ընկերների հետ իրեն տնից դուրս է կանչել՝ իր «Մերսեդեսը» գնելու պատրվակով: Ոստիկանությունից  հայտնում են, որ վարպետի մոտ գնալու ճանապարհին, Մայիսյան գյուղի խաչմերուկի մոտ, ծանոթի հետ եկած անձանցից մեկը բռունցքով հարվածել է իր աչքին, այնուհետեւ ստիպողաբար իրեն դուրս են բերել մեքենայից, նստեցրել ուրիշ մեքենա եւ տարել Հուշակերտ գյուղի դաշտեր: Ճանապարհին նրանց միացած մի քանի այլ անծանոթ անձանց հետ ծեծել են իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Մեծամորի բաժնի եւ Դավիթաշենի բաժանմունքի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է ծանոթի ինքնությունը՝ Մեծամորի բնակիչ 38-ամյա մի տղամարդ: Պարզվել է նաեւ ծեծի ենթարկող մյուս երկուսի ինքնությունը՝ Շենավան գյուղի բնակիչ 39 եւ 43 տարեկան եղբայրներ: Ժամը 23.55-ին մեծամորցին, մեկ ժամ անց՝ նաեւ եղբայրները բերման են ենթարկվել Մեծամորի բաժին եւ տվել բացատրություններ: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր