00:00:00

Հայաստանն ընդլայնում է հրդեհաշիջման համար տեխնիկական հնարավորությունները

19:35, 28 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանում վերջին շրջանում հրդեհները ավելացել են, այս առումով հրդեհաշիջման համար Հայաստանը համալրում է իր տեխնիկական հնարավորությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին  ԱԺ-ում 2020-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանն ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանը: Նա նախ տեղեկացրեց, որ 2019-ի սկզբից մինչև սեպտեմբեր ամիսը ներառյալ արձանագրվել է 7678 հրդեհ, իսկ 2018-ի նույն ժամանակում եղել է 4 345 : Այսինքն` մոտ 76.7 տոկոսի աճ է արձանագրվել: Փոխնախարարը նշեց՝ պատշաճ արձագանքման առումով նպատակով համագործակցում են նաև Ճապոնիայի կառավարության հետ: «Արդեն Հայաստանին են տրամադրել համապատասխան տեխնիկա՝ այդ թվում մոտ 15 մլն դոլարի համապատասխան հրշեջ տեխնիկա, ու դեռ կտրամադրեն:  Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի միջոցով Ռուսաստանի Դաշնությունից ևս մոտ 36 լրացուցիչ տեխնիկա կտրվի »,-ասաց Նազարյանն ու նշեց՝ նման ծրագրերը, որոնք մեծ միջոցներ են պահանջում, դոնորների միջոցով են  իրականացնում: Նա նշեց, որ ուղղաթիռների կարիք ևս կա, սակայն նկատեց, որ կա երկու հանգամանք՝ փրկարարական և հրդեհաշիջման: «Հրդեհաշիջման տեսանկյունից կարող է արդյունավետ չլինել՝ մեր ռելիեֆի պայմաններում, բայց փրկարարական առումով կարիքը կա: Եվ այս ուղությամբ որոշակի աշխատանքներ տարվում են»,-ասաց փոխնախարարն ու հավելեց՝ ծանր դեպքերի ժամանակ համագործակցում են նաև ՊՆ-ի հետ, այս ուղղությամբ կան պլանավորած որոշակի նախագծեր, որոնք ընթացքի մեջ են:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր