Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժեց ՊՎԾ պետ (լիազորությունները կասեցված) Դավիթ Սանասարյանի նկատմամբ կիրառված պաշտոնավարումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ հարկադրանքի միջոցը վերացնելու մասին պաշտպանների միջնորդությունը։
Դավիթ Սանասարյանի պաշտպանները հանդես էին եկել Սանասարյանի լիազորությունները կասեցնելու որոշումը վերացնելու և նրան պաշտոնին վերականգնելու միջնորդությամբ. ««Ի սկզբանե այդ որոշումն անհիմն և ապօրինի է կայացվել, քանի որ որևէ ողջամիտ, փաստարկված տվյալ չի ունեցել նախաքննության մարմինը, որ Դավիթ Սանասարյանն իր պաշտոնական դիրքը կարող է օգտագործել գործով անցնող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու համար։ Զուտ վերացական, ձևական դատողություններով պաշտոնավարումը կասեցվել է, ինչը հակասում է Մարդու իրավուքնների եվրոպական նախադեպային պրակտիկային հակասում է»,-ասաց Արսեն Սարդարյանը՝ ընդգծելով, որ հարկադրանքի այն միջոցը, որը ժամանակին կիրառվել է, այսօրվա դրությամբ առերևույթ իրեն սպառել է։
Դատախազությունը, սակայն, առարկեց միջնորդությունը՝ ասելով, որ Սանասարյանը կարող է պաշտոնին վերականգնվելով ազդել գործի արդարացի քննության վրա։
pastinfo.am