00:00:00

Հոգեբուժարանի փախուստի դիմած՝ սպանության մեջ մեղադրվող պատանու նկատմամբ դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել, բայց մեղսունակ է. ՔԿ

13:25, 28 հոկտեմբեր 2019 Իրավական

Ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երիտասարդը մեղսունակ է: Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնակատար Նաիրա Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ հարուցված քրեական գործի շրջանակներում դատահոգեբուժական փորձաքննություն չի նշանակվել և երիտասարդը մեղսունակ է: Ավելի վաղ հայտնել ենք, որ ոստիկանին մահացու հրազենային վնասվածք հասցրած երկու եղբայրներից մեկը՝ 2003թ. -ին ծնված երիտասարդը, նախկինում գտնվել է հոգեբուժական հիմնարկում, որտեղից դիմել էր փախուստի: Հիշեցնենք, որ հոկտեմբերի լույս 16-ի գիշերը՝ժամը 04:30-ի սահմաններում, պետական պահպանության գլխավոր վարչության Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկանները «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս տեսնելով պարեկային մեքենան փախել են։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք դիմադրել են, որի ժամանակ նրանցից մեկը խլել է ոստիկաններից մեկի հաշվեցուցակային ատրճանակն ու կրակել, որի հետևանքով Արաբկիրի պահպանության բաժնի ոստիկան, ,38-ամյա Տիգրան Առաքելյանը մահացել է»,- հայտնել է ոստիկանությունը՝ նշելով, որ ատրճանակով երկու անձանցից մեկը հարվածել է նաև մյուս ոստիկանին։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Ձեռք բերված բավարար ապացույցների համակեցությամբ՝ Քննչական կոմիտեն 2003թ. ծնված երիտասարդին մեղադրանք էր առաջադրել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով,238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: 2001թ. ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրել ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Նրանք կալանավորված են: Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր