00:00:00

Այգեստան-Ստեփանակերտ ճանապարհին մեքենան բախվել է մետաղյա արգելապատնեշին ու շրջվել

13:03, 28 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին ժամը 20:15-ի սահմաններում Այգեստան-Ստեփանակերտ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին «ՎԱԶ-21214» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել դեպի աջ եւ բախվել մետաղյա արգելապատնեշին ու կողաշրջվել: Արցախի ոստիկանությունից  հայտնում են, որ վթարի հետեւանքով ուղեւոր՝ Ասկերանի շրջանի բնակիչ, 27-ամյա Մ. Բ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ Վարորդի ինքնությունը պարզվում է: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժինը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր