00:00:00

Newsweek-ը հայտնել է ԻՊ պարագլխի նոր հնարավոր ժառանգորդի անունը

14:33, 28 հոկտեմբեր 2019 Հասարակություն

Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի, ում ենթադրաբար ոչնչացրել են Իդլիբ նահանգում ԱՄՆ ուժերի հատուկ գործողության ժամանակ, հնարավոր ժառանգորդն է Աբուդալլահ Քարդաշը: Newsweek ամսագիրը հայտնել է, որ ալ Բաղդադին դեռեւս օգոստոսին Քարդաշին նշանակել էր խմբավորման բարձր պաշտոնի: Հետախուզությունում ամսագրի անանուն աղբյուրը հայտնել է, որ վերջին շրջանում ալ Բաղդադին չէր իրականացնում խմբավորման ռեալ ղեկավարումը, եւ Քարդաշը, փաստորեն, դարձել է նրա ժառանգորդը: «Քարդաշն անվանական առաջնորդ էր: Ալ Բաղդադին չէր մասնակցում գործողություններին եւ ամենօրյա գործերին,- ասել է Newsweek-ի աղբյուրը: - Այն ամենը, ինչ որ նա անում էր՝ այո կամ ոչ ասելն էր, նա ծրագրմամբ չէր զբաղվում»: Ավելի վաղ Al Mayadeen հեռուստաալիքը հնարավոր ժառանգորդների թվում նշել էր ալ Բաղդադիի երկու մերձավորագույն օգնականներին՝ Աբու Աբդել Ռահման ալ Ջեզրաուիին եւ Աբու Օսման ալ Ֆարանսիին

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր