00:00:00

Հրդեհ խորդանոցում

09:20, 28 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 27-ին, ժամը 17:56-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հաղթանակ թաղամասից դեպի «ՌԱՕ Մարս» գործարան տանող հատվածում` կամրջի մոտակա ցախանոցում, հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Ամառանոցային փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկին կից խորդանոցում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:19-ին, մարվել՝ 18:36-ին: Այրվել են խորդանոցի (10 քմ) տանիքի փայտյա կառուցատարրերը և ներսում պահեստավորած իրեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր