00:00:00

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր՝ վանաձորցիների հետ նշելու քաղաքի օրը (լուսանկարներ, տեսանյութ)

18:57, 26 հոկտեմբեր 2019 Հասարակություն

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վանաձոր՝ վանաձորցիների հետ նշելու քաղաքի օրը: Վարչապետին ուղեկցում է տիկինը՝ Աննա Հակոբյանը։ Վանաձորում են նաեւ պատգամավորներ, ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը եւ այլք։ Փաշինյանի առաջին կանգառը Կառլոս Աբովյանի անվան կերպարվեստի թանգարանն է։ Նրան ներկայացնում են, թե ինչ աշխատանքներ են տարվում թանգարանում, ինչ փուլում են դրանք։ Նշենք, որ թանգարանը հիմնանորոգվում է կառավարության սուբվենցիոն ծրագրով, հիմնանորոգվում է հատակը, փոխվում է ջեռուցման համակարգը եւ այլն։ Վանաձորցիները թանգարանից ծափողջույններով ճանապարհեցին վարչապետին։ Նա ուղեւորվեց «Վանաձոր Արմենիա» առողջարան՝ ծանոթանալու դրա գործունեությանը։ Այստեղ նոր մասնաշենքի բացում է լինելու։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/561567197916975/  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր