00:00:00

Շիրակի մարզի ոստիկանները հայտնաբերել են հանցագործության գործիք՝ խոհանոցային դանակը, որի հարվածից հիվանդանոցում մահացել էր 55–ամյա տղամարդը.

11:50, 26 հոկտեմբեր 2019 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ ձերբակալվել է Շիրակի մարզի Աշոցքի շրջանի Մեծ Սեպասար գյուղում հաշվառված, 40-ամյա Անժելա Ե-ն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հոկտեմբերի 24-ին «Գյումրի» բժշկական կենտրոնում մահացած, Գյումրիի բնակիչ, 55-ամյա Ալեքսան Մ.-ի մահվան մեջ: Այդ օրը «Գյումրի» ԲԿ-ից Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ «պորտի աջ շրջանի կտրած-ծակած թափանցող արյունահոսող վերք, շոկային վիճակ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Ալեքսան Մ.-ն: Մինչ բժիշկները կձեռնարկեին անհրաժեշտ բժշկական օգնություն՝ նրա կյանքը փրկելու համար, ոստիկանութան Շիրակի մարզային վարչության, ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով հայտնաբերել ու ոստիկանություն են բերման ենթարկել Անժելա Ե.-ին, ով փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ ինքը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցությնա տակ, Ալեքսան Մ.-ի հետ վիճաբանություն է ունեցել, որի ժամանակ խոհանոցային դանակով հարվածել է նրան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Շիրակի մարզային քննչական վարչության քննիչ Ալեքսանյանը միջնորդություն է ներկայացնելու Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Անժելա Ե.-ի նկատմամբ: Ոստիկանները վիճաբանության վայրում, որը Գերցենի փողոցի թիվ 211/149 տնակում է եղել, հայտնաբերել են հանցագործության գործիք հանդիսացող՝ խոհանոցային դանակը: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր