Ավելի քան 3 հազար ուղևոր ստիպված է եղել գիշերել Ճապոնիայի Նարիտա քաղաքի օդանավակայանում՝ հորդառատ անձրևների պատճառով, գրում է РИА Новости-ն:
Ճապոնիայի Տիբա պրեֆեկտուրայում սկսված անձրևների և տրանսպորտային միջոցների աշխատանքի խափանման պատճառով բազմաթիվ ուղևորներ ստիպված են եղել գիշերել օդանավակայանում: Նրանցից ոմանք, վայրէջք կատարելով Նարիտայի օդանավակայանում, չեն կարողացել տուն գնալ, մի մասն էլ գնացքների ուշացման պատճառով չի կարողացել հասնել իրենց չվերթներին:
Օդանավակայանը ղեկավարող ընկերությունն ուղևորներին ծածկոցներ և ուտելիք է բաժանել: Շաբաթ առավոտյան եղանակը կարգավորվել է, և տրանսպորտային միջոցների շարժը վերականգնվել է:
Տիբա պրեֆեկտուրայում անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղների պատճառով 9 անձ է մահացել, 2-ը անհայտ կորած են համարվում: Վերջիններիս մահվան պատճառ են դարձել սողանքներն ու գետի վարարումը: