00:00:00

Գյումրու Ղանդիլյան փողոցում ավտոտնակ է հրդեհվել

23:52, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 25-ին, ժամը 18:36-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ  հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Ղանդիլյան փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակի տանիքում: ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:03-ին, մարվել՝ 20:09-ին: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 23/2 հասցեում գտնվող ավտոտնակի տանիքում: Այրվել են ավտոտնակի տանիքի փայտյա կառուցատարրերից մոտ 1 քմ, ներսում կառուցված խորդանոցի առաստաղը՝ ամբողջությամբ (մոտ 10 քմ), կուտակած ստվարաթուղթ (մոտ 2 խմ) և վառելափայտ (մոտ 0.2 խմ):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր