00:00:00

Զինծառայողը չի հայտնաբերվել, սակայն նրան սպասվում է քրեական պատասխանատվություն. forrights.am

22:44, 25 հոկտեմբեր 2019 Իրավական

Արդեն ավելի քան 5 օր Սյունիքի մարզի Կապան քաղաքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասը լքած զինծառայողը դեռ չի հայտնաբերվել։ Այս մասին Forrights-ի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են՝ ՊՆ-ն և Ռազմական ոստիկանությունը զբաղվում են նրան հայտնաբերելու աշխատանքներով։ Ավելի վաղ՝ Արծրուն Հովհաննիսյանը գրառում էր կատարել և անդրադարձել զորամասը լքած զինծառայողին, նշել էր, որ հայտնաբերելու պարագայում վերջինս ենթարկվելու է քրեական պատասխանատվության․«Անկախ նրանից ինչ մակարդակի աղմուկ կբարձրացվի, ինչ շոու կսարքվի, երեք օրից ավելի զորամասը լքելու արդյունքում զինծառայողը ենթարկվելու է քրեական պատասխանատվության»: Որոնողական աշխատանքներում ներգրավվել են ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության Վանաձորի և Երևանի բաժինների ծառայողները, քանի որ երեխան հաշվառված է եղել Վանաձորում, սակայն բնակվել է Երևանում:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր