00:00:00

Վերջին տարիներին ողբերգական նման ավարտով դեպք չենք ունեցել

22:07, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հայաստանում վերջին տարիներին նման ողբերգական հանգուցալուծմամբ դեպքեր չէին գրանցվել: «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, անդրադառնալով Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում այսօր տեղի ունեցած ողբերգական դեպքին: Հիշեցնենք, որ սարում բռնկված հրդեհը մարելու նպատակով դեպքի վայր ժամանած հրշեջներից մեկը տեղում զոհվել էր, մյուս հրշեջին այրվածքներով տեղափոխել էին նախ Վանաձորի բժշկական կենտրոն, այնուհետ սանավիացիայի ուղղաթիռով՝ Երեւան: Նախարարի խոսքով՝ թեպետ նման դեպքեր չէին եղել, սակայն բազմաթիվ խոշոր հրդեհների ժամանակ ունեցել են մտավախություն, որ հրշեջ կվնասվի, բայց սա, ըստ նախարարի, չպետք է նման ավարտ ունենար.«Նման դեպք չենք ունեցել, բայց մենք ավելի ծանր հրդեհներ ենք ունեցել, ու ինչ-որ տեղ նաեւ սպասել ենք, որ հնարավոր է նման հանգուցալուծում լինի: Շատ զարմանալի է ինձ համար, որ օրը  ցերեկով, այսպիսի պայմաններում, բաց տարածության վրա, այսպիսի դեպք է տեղի ունենում: Անզգուշություն է, թե ինչ է, ես չեմ կարող ասել, դա հետագան ցույց կտա, մենք կնայենք ու կուսումնասիրենք այս ամեն ինչը, օբյեկտիվ քննություն կլինի ու ամեն ինչ կհասկանանք»: Մանրամասն՝ սկզբնաղբյուրում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր