Հոկտեմբերի 28-29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Բուլղարիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարիևան: Հոկտեմբերի 28-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Բուլղարիայի ԱԳ նախարարների հանդիպումը:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, այցի շրջանակներում Բուլղարիայի ԱԳ նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ ԱԺ-ում: