00:00:00

Բրիտանիայում բեռնատարում հայտնաբերված 39 դիերի գործով ևս 2 մարդ է ձերբակալվել

19:44, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Բրիտանական ոստիկանությունը ձերբակալել է 39 մարդու մահվան գործով ևս երկու կասկածյալի, որոնց մարմինները հայտնաբերվել են Էսսեքս կոմսությունում բեռնատարի կցասայլում, հաղորդում է Sky News հեռուստաալիքը: Նշվում է, որ ձերբակալվել են Ուորինգթոն քաղաքից 38-ամյա մի տղամարդ և 39-ամյա մի կին: Նրանց կասկածում են մարդկանց ապօրինի տեղափոխման և 39 մարդու չկանխամտածված սպանության մեջ։ Աղբյուրը հաղորդում է, որ այս գործով ընդհանուր թվով ձերբակալվել է երեք մարդ։ Ավելի վաղ ձերբակալվել էր Հյուսիսային Իռլանդիայից բեռնատարի 25-ամյա վարորդը։ Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք,անգլիական Էսսեքս կոմսության Գրեյս քաղաքի արդյունաբերական պարկի տարածքում գտնվող բեռնատարում 39 մահացած մարդ էր հայտնաբերվել, որոնք Չինաստանի քաղաքացիներ էին եղել։ Բեռնատարում գտնված 39 ներգաղթյալները՝ 38 չափահաս և 1 դեռահաս, չէին դիմացել ցրտին, սակայն նրանց օգնության կանչերը ոչ ոք չէր լսել: Ոստիկանության համաձայն՝ նրանք Մեծ Բրիտանիա են մեկնել Բելգիայից՝ բեռնատար նավով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր