00:00:00

Մահացած հրշեջը քառօրյայի մասնակից էր. նոր մանրամասներ

19:01, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Armtimes.com-ը գրում է. Վանաձորում հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մահացած 22-ամյա հրշեջ-փրկարարը ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից էր: Նա ԱԻՆ համակարգում աշխատում էր արդեն 5 ամիս: Երկրորդ տուժած հրշեջը Երեւանի ճառագայթային բժշկության եւ այրվածքների կենտրոնում է: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց ԱԻ նախարար ֆելիքս Ցոլակյանը, որը ներկայումս գտնվում է Լոռու մարզային փրկարարական վարչությունում: Նա նաեւ մանրամասներ հայտնեց. «Գնացել են դեպքի վայր ու իրականացրել հրդեհաշիջման աշխատանքներ, որոշ ժամանակ անց ահազանգ է ստացվել, որ հրշեջներից 2-ը տուժել են: Տեղանքը, որտեղ եղել է դեպքը, բավականին անմատչելի ու բարդ էր: Հրշեջներից մեկը, որը երիտասարդ տղա է, տեղում մահացել է, մյուսին մարմնի 40 տոկոս այրվածքներով տեղափոխել են Վանաձորի բժշկական կենտրոն, հետո արդեն սանավիացիայի ուղղաթիռով Երեւան»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վիճակը ծանր է, այրվածքները խորն են, երիտասարդի շնչուղիներն են վնասված: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր