00:00:00

Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-Չինաստան առևտրային համաձայնագիրը

18:46, 25 հոկտեմբեր 2019

ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին  ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները  Չինաստանի հետ ընդունել են համատեղ հայտարարություն՝ կապված առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրի ուժի մեջ մտնելու կապակցությամբ: Համատեղ հայտարարությունը ընդգծում է ԵԱՏՄ-Չինաստան բազմակողմանի գործընկերության կարևորությունը:  Հայտարարությունն արվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասայի, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինի, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևի, Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի, ինչպես նաև Չինաստանի կառավարության ղեկավար Լի Կեցյանի անունից: Համաձայնագիրը Միության, որպես միասնական սուբյեկտի, և Չինաստանի միջև ստեղծում է իրավական հիմք առևտրատնտեսական համագործակցության համար: Այն ազատ առևտրի համաձայնագրի ձևաչափով չէ, չի նախատեսվում մաքսատուրքերի իջեցում կամ վերացում: Համաձայնագրի նպատակն է բարձրացնել կարգավորման համակարգի թափանցիկության մակարդակը, հեշտացնել առևտրային ընթացակարգերը, ինչպես նաև զարգացնել կոոպերացիոն կապերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր