00:00:00

Խորհրդարանը միաձայն ընդունեց նոտարին սուտ տեղեկություններ հաղորդելը քրեականացնող օրինագիծը

18:16, 25 հոկտեմբեր 2019

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց  «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ հոկտեմբերի 24-ի նիստում նախագծին կողմ քվեարկեց 119 պատգամավոր: Օրինագծով սահմանվում է, որ նոտարին ակնհայտ սուտ տեղեկություններ հաղորդելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` երկու տարի ժամկետով: Ավելի վաղ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը նշել էր, որ իրավակարգավորման անհրաժեշտությունը բխել է նաև նոտարների պրակտիկայից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր