00:00:00

Վանաձորի հարակից սարերում բռնկված հրդեհի հետեւանքով փրկարարներից մեկը մահացել է, մյուսը ստացել է այրվածքներ

15:57, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հարակից սարերում բռնկված հրդեհի շիջման ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրշեջներից մեկը այրվածքներ է ստացել ու մահացել, այրվաքծներ ստացած մյուս հրշեջը տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: ՀԺ-ի թղթակցի հետ զրույցում բուժհաստատությունից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխված հրշեջ-փրկարարը ստացել է մարմնի գրեթե 50 տոկոսի այրվածքներ՝ գլխի եւ ստորին վերջույթների շրջանում: Այս պահին Վանաձորի ԲԿ է ժամանել սանավիացիայի ուղղաթիռը, որը տուժածին տեղափոխում է Երեւանի «Էրեբուն» բժշկական կենտրոն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր