00:00:00

Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական հայտարարություններ անել. ԼՀԿ

14:58, 25 հոկտեմբեր 2019

Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից Հովհաննես Քոչարյանի ազատումը բաղկացած է 2 բաղադրիչներից: Այս մասին հոկտեմբերի 25-ին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նրա խոսքով՝ զինված ուժերը, ոտիկանությունն ու ԱԱԾ-ն չեն կարող քաղաքականությամբ զբաղվել կամ քաղաքական հայտարարություններ անել: Ընդ որում, նա նշեց, որ չի կարող հստակ ասել՝ արդյոք Քոչարյանին ազատել են պաշտոնից, թե նա ինքն է որոշել ազատվել: «Քոչարյանը նաեւ հայտարարել է, որ ոստիկանությունը պետք է գոնե նախարարություն դառնա: Սակայն երբ մենք կառավարության կառուցվածքի փոփոխության ծրագիր էինք մշակում, ոստիկանությունը՝ ի դեմս պարոն Քոչարյանի, կրկին դեմ էր արտահայտվել»,- ասաց Մարուքյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր