00:00:00

Թբիլիսիում պայթյուն է որոտացել. ՀՀ դեսպանությունը պարզել է՝ տուժածների թվում հայեր չկան

14:27, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում պայթյուն է որոտացել, բայց տուժածների թվում հայեր չկան։ Այս մասին հայտնում է Վրաստանում Հայաստանի դեսպանությունը։ «Հայտնում ենք, որ Թբիլիսիի Գուրամիշվիլի պողոտայի բնակելի շենքերից մեկում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան։ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունից հայտնում են, որ պայթյունի հետևանքով տուժել է չորս մարդ։ Նախնական վարկածով՝ պայթյունը տեղի է ունեցել բնական գազով աշխատող ջրատաքացուցչի տնայնագործական եղանակով մոնտաժված լինելու պատճառով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր