00:00:00

Խորհրդարանական դիվանագիտություն՝ 0, 0, 0». Արմեն Աշոտյան

13:24, 25 հոկտեմբեր 2019

Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ակտիվ այցերի մեջ է: Այս մասին Facebook-ի իր ջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Օրինակ, հոկտեմբերի 15-ին նա ելույթ է ունեցել Բելգրադում կայացած Միջխորհրդարանական միության 141-րդ նստաշրջանում: Ձեր կարծիքով, իր ծավալուն ելույթում Հայաստանի խորհրդարանի խոսնակը քանի՞ անգամ է անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ: Երեկ Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ստրասբուրգում կայացած ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովում: Հիմա հարցս: Այդ բարձր ամբիոնից քանի՞ անգամ է պարոն Միրզոյանը անդրադարձել Արցախի խնդրին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ: Դրա փոխարեն, օգտագործելով ընդձեռնված հնարավորությունը, ԱԺ խոսնակը առատորեն ջրել է սեփական քաղաքական թիմի նեղ ու ճղճիմ ներքաղաքական օրակարգը: Հերթական հեքիաթներն է պատմել «Հայաստանի հեղափոխության» մասին, թյուրամացության մեջ գցել միջազգային գործընկերներին Սահմանադրական դատարանի շուրջ զարգացումների հարցով: Դե, Նիկոլ Փաշինյանից ի՞նչ պիտի սովորի: Եթե երկրի վարչապետը Հայաստանի ու Արցախի Անվտանգության հարցերը թողած, ՄԱԿ-ում իր ելույթի կեսը նվիրում է «նախորդ ռեժիմին», ԵԽԽՎ-ում չի խոսում Հայոց ցեղասպանության մասին, Եվրոպառլամենտում կրկին հակակոռուպցիոն լոլոներ է պատմում, ապա ի՞նչ սպասես Նիկոլի քմահաճույքով ձեւավորված եւ քաղաքական առումով իր քթից թռած Ազգային Ժողովից: Ի դեպ, Արցախի հարցին անդրադարձը համառորեն բացակայում է նաեւ Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը Նիկոլի հետ քաղաքական առեւտրի արդյունքում ստացած մասնագիտական թյուրիմացության միջազգային ելույթներում: Հ.Գ. Երկու օր առաջ էլ ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխան էր: Հարցերի համար գրանցվել էր 48 պատգամավոր, իսկ դահլիճում ներկա էր նաեւ արտգործնախարարը: Հիմա հարց: Ձեր կարծիքով, քանի՞ անգամ Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց դեպուտատների հարցերին: Ճիշտ պատասխանը՝ ԶՐՈ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր