00:00:00

Թոթովենցի փողոցում վրաերթի ենթարկված քաղաքացին մահացել է

10:52, 25 հոկտեմբեր 2019 Պատահարներ

Հոկտեմբերի 24-ին, ժամը 11:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թոթովենցի փողոցի նրբանցքում՝ թիվ 135 դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել վրաերթ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թոթովենցի փողոցի նրբանցքի թիվ 3 շենքի մոտակայքում Գևորգ Ղ.-ն (ծնված 1994 թ.) «BMW» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռուբեն Դ.-ին: Փրկարարները պատգարակով շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել տուժածին, ով հոպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է ծանր: Ժամը 16:40-ին կապ է հաստատվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի աշխատակցի հետ, ով տեղեկացրել է, որ Ռուբեն Դ.-ն մահացել է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր