Մասնավորապես, վարչապետը Արտակ Մանուկյանին ազատել վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արման Բոշյանին ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
Հակոբ Սիմիդյանին ազատել է տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնից:
Հայկ Սարգսյանին ազատել պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Ռուբեն Ռուբինյանին ազատել արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնից:
Հովհաննես Հովհաննիսյանին ազատել կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնից:
Արամ Խաչատրյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետի տեղակալի պաշտոնից։
Սոֆիա Հովսեփյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալի պաշտոնից։
Հռիփսիմե Գրիգորյանին ազատել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պաշտոնից:
Նիկոլայ Բաղդասարյանին ազատել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արփինե Դավոյանին ազատել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Արեն Մկրտչյանին ազատել է վարչապետի օգնականի պաշտոնից:
Վարազդատ Կարապետյանին ազատել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
Արմեն Փամբուխչյանին ազատել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Սարգիս Խանդանյանին ազատել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից:
Արման Եղոյանին ազատել է վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնից:
Տիգրան Ուլիխանյանին ազատել է պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալի պաշտոնից։
Նշենք, որ պաշտոնյաներն ազատվել են պաշտոններից՝ Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:
2019 թվականի հունվարի 29-ին վարչապետն աշխատանքից ազատել է 4 պաշտոնյայի։
Մասնավորապես, Արման Պետրոսյանին ազատել է անշարժ գույքի կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից,
Արծվիկ Նիկողոսյանին ազատել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից,
Արթուր Ղամբարյանին ազատել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից:
Պաշտոնից ազատվել է նաեւ Շիրակի մարզպետի տեղակալ Արա Մելիքջանյանը:
2019 թվականի փետրվարի 12-ին Փաշինյանը Սյունիքի մարզպետի 2 տեղակալներին ազատել է պաշտոնից։ Հերմինե Համբարձումյանը և Գոռ Թադևոսյանն ազատվել են Սյունիքի մարզպետի տեղակալի պաշտոնից։
2019 թվականի մարտի 14-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Փախչանյանն ազատվել է պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնից:
2019 թվականի մարտի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արշակ Հովսեփյանին մարզպետի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։
2019 թվականի ապրիլի 2–ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքից ազատվել է Մարգարիտ Ազարյանը, որը զբաղեցնում էր վարչապետի կադրերի և անձնակազմի կառավարման վարչության պետի պաշտոնը:
2019 թվականի ապրիլի 9-ին Նորագավիթի մաքսատուն կատարած այցի ընթացքում աշխատակիցներից մեկին հանձնարարեց դիմում գրել և դուրս գալ աշխատանքից՝ պետական դրոշը կեղտոտ պահելու համար․ մաքսատան աշխատակիցը հենց այդպես էլ վարվեց։
2019 թվականի ապրիլի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` զբաղեցրած պաշտոնից ազատվել է առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը,
2019 թվականի ապրիլի 17-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն` Տիգրան Քալանթարյանն ազատվել է Ջրային կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից։
2019 թվականի ապրիլի 19-ին Դավիթ Սանասարյանի լիազորությունները կասեցվեցին։
2019 թվականի ապրիլի 19-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Ամալյա Ենգոյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետի պաշտոնից:
2019 թվականի մայիսի 17-ին Վարչապետի ստորագրած որոշման համաձայն՝ Ֆելիքս Թադևոսյանն ազատվել է վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդականի պաշտոնից:
2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնից ազատել է Արարատի մարզպետի 2 տեղակալներին։ Մասնավորապես, Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արարատ մարզպետի տեղակալներ Արթուր Մկրտչյանը և Տիգրան Պարսիլյանն ազատվել են զբաղեցրած պաշտոններից:
2019 թվականի մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 26 փոխնախարարի ազատել է պաշտոններից օպտիմալացման պատճառով, երբ նախարարությունների թիվը կրճատվեց։
Այսպիսով՝ 2019 թվականի մայիսի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալների պաշտոններից ազատվել են Կարեն Իսախանյանը, Լիլիա Շուշանյանը, առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարարների պաշտոններից ազտավել են Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Ալբերտ Բաբայանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալների պաշտոններից՝ Արմեն Արզումանյանը, Բագրատ Բադալյանը, Գեղամ Վարդանյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Լուսինե Առաքելյանը, Գրիշա Թամրազյանը և Արևիկ Անափիոսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Գառնիկ Պետրոսյանը, Արտակ Քամալյանը, Տիգրան Գաբրիելյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոններից ազատվել են Հակոբ Վարդանյանը և Վարդան Գևորգյանը, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Տիգրան Գալստյանը և Նազենի Ղարիբյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Գաբրիել Ղազարյանը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Քրիստինե Ասատրյանը, Սարգիս Ավագյանը և Գևորգ Լոռեցյանը, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից՝ Իրինա Ղափլանյանը, ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոններից՝ Դավիթ Սարգսյանը և Բաբկեն Տեր Գրիգորյանը։
2019 թվականի հունիսի 12-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Նունե Խաչատրյանն ազատվել է արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
2019 թվականի օգոստոսի 5-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` աշխատանքից ազատվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանը:
2019 թվականի օգոստոսի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքից ազատել է իր օգնականին և երկու խորհրդականներին։ Մհեր Սահակյանին ազատել է վարչապետի օգնականի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն, ապա երկու գլխավոր խորհրդականներին` Արսեն Գասպարյանին և Արամ Ղարիբյանին։
2019 թվականի օգեստոսի 30-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Էդգար Առաքելյանը հայտարարել է անձնական պատճառներով մանդատից հրաժարվելու մասին։
2019 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ղամբարյանն ազատվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից:
2019 թվականի սեպտեմբերի 6-ին ՀՀ վարչապետը որոշել է Սամվել Ավետիսյանին ազատել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից:
2019 թվականի սեպտեմբերի 16-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին աշխատանքից ազատելու միջնորդագիրը։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի առաջին բաժնի պետ Մարինա Ծատուրյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշում է ստորագրել։
2019 թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով, Արմեն Կարապետյանն ազատվել է Էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։
2019 թվականի սեպտեմբերի 18-ին վարչապետը Վալերիյ Օսիպյանին աշխատանքից ազատելու առաջարկ է ներկայացրել Արմեն Սարգսյանին։
2019 թվականի հոկտեմբերի 18-ին Սարհատ Պետրոսյանը հայտարարեց՝ դիմել է վարչապետին՝ ինձ ազատելու Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից.
2019 թվականի հոկտեմբերի 21-ին Հ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից ազատվել է Քրիստինե Սարգսյանը։
2019 թվականի հոկտեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ազատել է Արտակ Նահապետյանին Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
2019 թվականի հոկտեմբերի 23-ին զբաղեցրած պաշտոնից ազատվեց փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։
2019 թվականի հոկտեմբերի 24-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։
Irakanum.am