00:00:00

Գորիսի պարեկային ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

19:24, 24 հոկտեմբեր 2019 Իրավական

Հոկտեմբերի լույս 24-ի գիշերը ոստիկանության Գորիսի բաժնի պարեկայինները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել։ Նրանք Գորիսից Խձորեսկ գյուղ տանող ճանապարհին ստուգման նպատակով կանգնեցրել են Գորիսի բնակիչ, 49-ամյա մի տղամարդու բեռնատարը, որը բարձված է եղել մոտ 4 խորանարդ մետր փայտանյութով։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Բաժնում պարզվել է, որ ծառերը ապօրինի հատվել են վաղատուր գյուղի տարածքում։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր