00:00:00

ՀՔԾ-ում հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվում են Գագիկ Հարությունյանն ու Արա Բաբլոյանը

19:13, 24 հոկտեմբեր 2019 Իրավական

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի շրջանակներում այս պահին հարցաքննվում են Գագիկ Հարությունյանը եւ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը: Բաբլոյանի հարցաքննությունը նախորդ անգամ անավարտ էր մնացել: ՀՔԾ-ից «Հայկական ժամանակի» հետ  զրույցում, սակայն, ասացին, որ վերը նշված տեղեկությունները չեն մեկնաբանում: Հիշեցնենք, որ Բաբաջանյանը հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որի հիման վրա՝ ՀՔԾ-ում իշխանությունը յուրացնելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Պատգամավորը պնդում էր, որ Հրայր Թովմասյանը խորհրդարանական մանդատից հրաժարվելու դիմում չի գրել եւ յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով: Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրգործի շրջանակներում ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին նախօրեին մեղադրանք առաջադրվեց, իսկ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը ներգրավվեց որպես կասկածյալ: armtimes.com

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր