00:00:00

ՊԵԿ-ում գործում է պարգևավճարների հստակ սխեմա. Դավիթ Անանյան

17:54, 24 հոկտեմբեր 2019

Պետական եկամուտների կոմիտեում գործում է պարգևավճարների հստակ սխեմա։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «ՊԵԿ-ում կանոնակարգված է, որ 0.3-ից 1.3 գործակցով գնահատվում են բոլոր աշխատողներն իրենց կատարած աշխատանքի և դրսևորած վարքագծի համար, յուրաքանչյուր ամիս ես բոլորի պարգևավճարները հաշվարկում եմ իմ համակարգչով, ու կարող է այդ գործակցով աշխատակից լինի, որ ստանա բարձր կամ ցածր պարգևավճար»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց նա։ Նրա խոսքով՝ տեսուչների միջին աշխատավարձը 130-150 հազար է: «Տեսուչի աշխատավարձը 130-150 հազար դրամ է առանց եկամտային հարկի։ Իհարկե, դա բավարար չէ, դրա համար մենք աշխատում ենք, որ նա ունենա իր պարգևավճարը, որ կարող է տատանվի աշխատավարձի 50-70 տոկոսի սահմաններում»,- ասաց ՊԵԿ նախագահը:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր