00:00:00

Նախատեսվում է տուն-ինտերնատներում շուրջ 150 մլն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել

17:06, 24 հոկտեմբեր 2019

Այս մասին հայտնեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից: Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը: Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին: Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին. «Շատ եմ կարևորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարևոր է և՛ խնամյալի, և՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու և շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,- նշել է փոխնախարարը:   Վերջին ստուգումների և դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակներըկ վերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության և ժամանցի տարածքների:   Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի նախարարության  խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր