00:00:00

Ինչ եղանակ է սպասվում առաջիկայում

16:53, 24 հոկտեմբեր 2019

Հայաստանում հոկտեմբերի 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարեւելյան՝ 3-8 մ/վ: «Հայպետհիդրոմետից»  հայտնեցին, որ Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +7+9, վաղը ցերեկը՝ +21+23: Օդի ջերմաստիճանը՝ մարզերում. Շիրակում՝ գիշերը՝ -2+3, ցերեկը՝ +15+20, Կոտայքի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +15+20, Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +5+7, ցերեկը՝ +19+21, Սեւանա լճի ավազանում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +15+20, Լոռիում գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +17+21, Տավուշում գիշերը՝ +3+8, ցերեկը՝ +19+24, Արագածոտնի լեռներում գիշերը` -2+3, ցերեկը՝ +15+20, Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը`+5+7, ցերեկը՝ +20+23, Արարատում գիշերը`+4+7, ցերեկը՝ +21+24, Արմավիրում գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +21+24, Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2+3, ցերեկը՝ +15+20, Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +4+7, ցերեկը՝ +21+24, Սյունիքի հովիտներում` գիշերը`+7+10, ցերեկը՝ +20+24, Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +15+18, Արցախում՝ գիշերը՝ +3+6, ցերեկը՝ +15+20 (հովիտներում՝ գիշերը՝ +7+10,  ցերեկը՝ +20+24):

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր