00:00:00

Հոկտեմբերի 28-ից Արենի համայնքում վերագործարկվելու է նախկինում տեղադրված արագաչափ սարքը

16:05, 24 հոկտեմբեր 2019 Իրավական

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է. հաշվի առնելով, որ սահմանված երթեւեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթեւեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, Մ-2 Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 102-րդ կմ-ին՝ Արենի համայնքի տարածքով անցնող ճանապարհահատվածում 2019 թվականի հոկտեմբերի 28-ից վերագործարկվելու է նախկինում տեղադրված լուսանկարահանող արագաչափ սարքը: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր