00:00:00

Հրանտ Բագրատյանի վերլուծությունը, բնականաբար, ճիշտ է․ Դավիթ Անանյան

15:25, 24 հոկտեմբեր 2019

Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի վերլուծությունը, բնականաբար, ճիշտ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը։ «Ընդհանրապես պետական բյուջեի հարկային եկամուտները տարեկան կտրվածքով են հրամցվում որպես տարեկան ցուցանիշի ապահովում, կա նաեւ կիսամյակային, եռամսյակային եւ 9 ամսվա ցուցանիշ։ Մենք միջանկյալ հրապարակեցինք 25․1 ցուցանիշը ցույց տալու համար աննախադեպ տեմպը, որը տարվա ընթացքում պահպանել չէր հաջողվելու։ Մեր կարծիքով մենք կունենանք տարեկան 19-20 տոկոս ցուցանի»,-նշեց նա։ ՊԵԿ-ի քննչական վարչությունը քննչական մարմնին միացնելու մասին հարցին ի պատասխան նա նշեց, որ կան հարցեր, որոնց պատասխանը պետք է հասկանալ․  «Ես ուղղակի հնարավորություն չեմ ունեցել արտահայտել իմ տեսակետը ռազմավարությամբ նախատեսված այդ մտադրության համար, որ 3 տարվա ընթացքում պետք է իրականացվի եւ այդ ընթացքում պետք է տանք այն հարցերի պատասխանը, թե ՊԵԿ-ը իրավապահ մարմինն է, քննչական գործառույթններ պետք են ՊԵԿ-ին, թե ոչ, իմ կարծիքով՝ պետք են։ Եթե 3 տարվա ընթացքում այնպիսի ռազմավարություն մշակենք, որ արդյունավետության առումով ճիշտ որոշում կայացնենք, արդյունավետ համագործակցությունն ապահովենք արդեն Քննչական կոմիտեի կազմում, կարող ենք նաեւ այդպես անել, այս պահին ես մտահոգություններ ունեմ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր