00:00:00

ԱՊՀ-ի կառավարությունների ղեկավարները կքննարկեն գործակցությունը թվային զարգացման ոլորտում

15:18, 24 հոկտեմբեր 2019

ԱՊՀ-ի երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 25-ին Մոսկվայում կայանալիք նիստում կքննարկեն համագործակցությունը հասարակության թվային զարգացման բնագավառում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի գործերի, եվրասիական ինտեգրացման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: «Նիստում կընդունվեն մի ամբողջ շարք որոշումներ, դրա օրակարգում, եթե չեմ սխալվում, 13 հարց Է: Վաղը քննարկվելիք առավել կարեւոր հարցերն են՝ հասարակության թվային զարգացման բնագավառում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության հայեցակարգը եւ դրա իրականացման առաջնահերթ միջոցառումների ծրագիրը, ԱՊՀ-ի տեղեկատվական անվտանգության ապահովման ռազմավարությունը»,-ասել Է Զատուլինը «Ռոսիա սեգոդնյա» գործակալությունում կայացած «ԵԱՏՄ. փոխգործակցության հեռանկարային ուղղությունները» տեսակամրջի ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր