00:00:00

«Այս տեսանյութում Քոչարյանին քննադատող դասախոսը հայրս է, ով հետո զրկվեց աշխատանքից»

15:01, 24 հոկտեմբեր 2019

Այս տեսանյութում Ռոբերտ Քոչարյանին 2000թ. նոյեմբեր ամսին քննադատող դասախոսը հայրս է, ով այդ և իր մյուս քննադատությունների («հակաքոչարյանական վարքագիծ») համար դրանից հետո զրկվեց աշխատանքից և տարիներ հետո նոր միայն կարողացավ վերականգնվել: Իսկ ինչ էր եղել. այն ժամանակ դեռ Քոչարյանին քննադատող անհայտ, իսկ այսօր հայտնի ուսանողներին այցելել էր ԱԱԾ աշխատողը՝ հենց ԲՈՒՀ-ում, իսկ հայրս էլ պաշտպանել էր ջահելներին: Այդ այցից հետո այդ տղաները դարձան երդվյալ «քոչարյանական», իսկ իր սկզբունքներին հավատարիմ դասախոսը՝ հայրս, գործազուրկ (դե մինչ այդ էլ «հրավերներ» ուժային կառույցներ): Սա գրեցի այն պատճառով, որ վերջերս նախկին իշխանությունները և նրանց պաշտպանողները (այդ թվում հոլովակում երևացող արդեն հայտնի դեմքերը) սկսել են խոսել ինչ-որ քաղաքական հետապնդումների մասին... ՀԳ: Հանուն արդարության պետք է գովեմ մեր այն ժամանակվա ԱԱԾ աշխատողին. ընդամենը 1 այցով փոխել է այս մարդկանց քաղաքական և գաղափարական պայքարի ողջ շրջանակը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյան https://www.facebook.com/G.Papoyan.g/videos/2692148044170459/

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր