00:00:00

Կանխվել է ներնետման հերթական փորձը «Սևան» ՔԿՀ-ում

13:05, 24 հոկտեմբեր 2019

ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները  հոկտեմբերի 24-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, նկատել են, որ դիտաշտարակների միջնամասում տեղի է ունեցել ներնետում։ Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից, հերթապահ խմբի ծառայողների կողմից վերոնշյալ տարածքն անմիջապես ենթարկվել է զննության, և բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է փաթեթ, որի մեջ առանձնացված առկա են եղել թմրամիջոց հանդիսացող, սուբոտեքս հիշեցնող, «B8» մակնշմամբ 3 ամբողջական և 3 փշրված դեղահաբեր, մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 33,0 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված, ինչպես նաև՝ ափիոն տեսակի թմրամիջոցի նմանվող, 11,0 գրամ քաշով մուգ շագանակագույն, կոշտ զանգված։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Հայտնաբերվածներն ուղարկվել են դատաքիմիական փորձաքննության։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր