00:00:00

Անի Զախարյանը ստորագրահավաք է անում կառավարության դիմաց՝ վարչապետ նշանակվելու համար

11:57, 24 հոկտեմբեր 2019

«Հայաստանի նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը փոքր սեղան է դրել կառավարության շենքի առջև և ստորագրահավաք է իրականացնում։ Սեղանիկի վրա Հայաստանի դրոշն է, դիմացը փակցված է «ՀՀ վարչապետի այլընտրանքային թեկնածու Անի Զախարյան» գրությամբ պաստառ, դրված են ստորգրահավաքի համար նախատեսված թուղթ, «Ժողովրդական արդարության ազգային շարժման հեղափոխության հռչակագիրը»։ Անի Զախարյանը պատրաստվում է ստորգրահավաքի միջոցով քաղաքական մշակույթ փոխել և հայտ ներկայացնել՝ վարչապետ նշանակվելու համար։ «Ա1+»-ի հետ զրույցում նա ասաց, որ պատրաստվում է հավաքել 1 միլիոն ստորագրություն, որն էլ ըստ նրա՝ պայմաններ կստեղծի Նիկոլ Փաշինյանի հրաժարականի համար։ «Այս կառավարության աշխատանքում թափանցիկություն չկա, այս կառավարությունը, որ նախորդների նկատմամբ քրեական գործեր է հարուցում, մենք չգիտենք այդ բռնագանձված գումարներ ինչ միջոցների են գնում, ինչպես են ծախսվում», - ընդգծեց Ա․Զախարյանը։ Նա նաև մերժում է Արցախյան հակամարտության կարգավորումը Մադրիդյան սկզբունքների վրա։ Դիտարկմանը, թե իր կազմակերպած հավաքներին գրեթե մարդ չի գալիս, կամ սակավաթիվ են հավաքները լինում, նա պատասխանեց, որ պատճառն իր դեմ իրականացվող տեղեկատվական շրջափակումն է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր