00:00:00

Իտալացի պատգամավորը գետնին է շպրտել թուրքական դրոշով շոկոլադի տուփը

00:03, 24 հոկտեմբեր 2019

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում դատապարտել է Սիրիայում թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը: 1lurer.am-ի փոխանցմամբ` իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում, ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ էլ իրենք վարվեն բաժանված շոկոլադի տուփերի հետ: «Ես «ո՛չ» եմ ասում այսպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը: Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և նշել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում: Շոկոլադի տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը: https://www.youtube.com/watch?v=muvu_o1yok4

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր