00:00:00

Նիկոլ Փաշինյանի կառավարության արտոնությունը՝ Խաչատուր Սուքիասյանին

00:00, 24 հոկտեմբեր 2019

Կառավարությունը օլիգարխից խոշոր գործարար դարձած Խաչատուր Սուքիասյանի ընկերությանն արտոնություն կտա: Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող  «Սիլ ՄԱԱԶԱ» ՍՊԸ-ին  մինչ 2021 թվականը կազատեն շշերի ներկրման ԱԱՀ վճարելուց: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել շուրջ 118 մլն 945 հազար դրամի չափով ներդրում, որից սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 93 մլն դրամ, իսկ այլ ապրանքներ ձեռք բերելու համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 25.9 մլն դրամ։ Նախագծի համաձայն՝ ընկերությունում երեք տարվա ընթացքում ստեղծելու է 17 նոր աշխատատեղ` 160-170 հազար դրամ միջին աշխատավարձով: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք ինչ-որ մասով նաեւ քաղաքական հայացքներ են կիսում, Խաչատուր Սուքիասյանը հեղափոխության կողմնակից է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր