00:00:00

Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության հետ

23:37, 23 հոկտեմբեր 2019

Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը Երեւանում հանդիպեց Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի նախագահ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակության հետ։Մասիս Մայիլյանը ողջունեց Օվերն-Ռոն-Ալպ շրջանային խորհրդի պատվիրակության այցը եւ նշեց, որ այն նոր թափ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, այդ թվում՝ Օվերն Ռոն Ալպ շրջանի ու Արցախի կապերին։ Լորան Վոքիեի գլխավորած պատվիրակությանն ընդունել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատվիրակությունն այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ֆրանսիական պատվիրակությունը եղել է նաեւ ցեղասպանության թանգարան- ինստիտուտում՝ ծանոթացել ներկայացված ցուցանմուշներին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր