00:00:00

ԵԱՏՄ-ն և Աֆրիկան սկսել են քննարկել ազգային արժույթներով հաշվարկներ անելու հարցը. Տիգրան Սարգսյան

22:59, 23 հոկտեմբեր 2019

Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) և Աֆրիկայի երկրները քննարկում են փոխադարձ հաշվարկներն ազգային արժույթներով անելու հավանականությունը՝ խուսափելու համար փոխարժեքի տատանումների պատճառով առաջացող ծախսերից: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավար Տիգրան Սարգսյանը՝ ելույթ ունենալով Ռուսաստան-Աֆրիկա համաժողովում: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը երկուշաբթի հայտնել էր, որ ԵՏՀ-ն և Աֆրիկյան միության հանձնաժողովը մտադիր են Ռուսաստան-Աֆրիկա համաժողովի շրջանակներում հուշագիր ստորագրել փոխըմբռնման մասին: Սարգսյանը մասնավորեցրել է, որ այդ փաստաթուղթը թույլ կտա շատ կարևոր հարցեր քննարկել անմիջականորեն: Առաջին հարցը, որը հետաքրքրում է մեր աֆրիկացի գործընկերներին, այն է, թե ինչպես ենք իրականացնելու փոխադարձ հաշվարկները: Աֆրիկյան երկրները արդեն դիտարկում են ազգային արժույթով միմյանց հետ հաշվարկներ անելու գաղափարը: Հարց է առաջանում, թե ինչպես են Աֆրիկայի երկրներն առևտուր անելու ԵԱՏՄ-ի հետ»- ասել է Սարգսյանը: Ռուսաստան-Աֆրիկա տնտեսական համաժողովն անցկացվում է Սոչիում հոկտեմբերի 23-24-ը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր