00:00:00

Փոխվարչապետ Ավինյանը հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարարին

20:39, 23 հոկտեմբեր 2019

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հոկտեմբերի 22-ին հանդիպել է Վրաստանի էկոնոմիկայի ու կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավային։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից, Տիգրան Ավինյանը նշել է, որ երկու երկրները տնտեսական ոլորտում զգալի չօգտագործված ներուժ ունեն և անհրաժեշտ է նոր ու հավակնոտ ծրագրերի իրականացմամբ զարկ տալ հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցությանը։ Այս առումով ՀՀ փոխվարչապետը կարևորել է նաև երկարատև դադարից հետո այս տարվա ամռանը հայ-վրացական միջակառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը։ Զրուցակիցները քննարկել են արհեստական բանականության, միկրոչիպերի նախագծման, արբանյակային կապի, վերականգնվող էներգետիկայի ոլորտներում համագործակցության հնարավորությունները և համաձայնություն ձեռք բերել առավել մանրամասն ուսումնասիրել այս ուղղություններով համատեղ նախագծեր իրականացնելու հեռանկարները։ Հանդիպման ընթացքում անդարդարձ է կատարվել նաև հակամենաշնորհային ոլորտում երկու երկրների փոխգործակցության ամրապնդմանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր