00:00:00

Եթե հաշվի առնենք, թե քաղաքացիները միջինում որքան աշխատավարձ են ստանում, պետք է նշել՝ տույժ-տուգանքները խիստ են․ Վ․ Գրիգորյան

20:26, 23 հոկտեմբեր 2019

Այսօր Ազգային ժողովն  երկրորդ ընթերցմամբ ընդունեց մի  նախագիծ, որով քաղաքացիները կարողանալու են արձանագրել այլ քաղաքացիների մեքենաների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները։ Նախագծին դեմ հանդես եկողները հիմնականում  «Բարգավաճ  Հայաստան» խմբակցությունից էին։ Ձայները բաշխվեցին այսպես՝  կողմ՝ 83, դեմ՝ 24,  ձեռնպահ՝ 3։ Դեռ առաջին ընթերցման ժամանակ այս խմբակցության պատգամավորների կողմից ակնարկներ արվեցին, որ սա «գործ տալու» նախագիծ է։ irakanum.am-ի   հետ զրույցում  «Բարգավաճ Հայաստան»  խմբակցության պատգամավոր  Վարդևան Գրիգորյանը նշեց․ «Մենք գտնում ենք, որ մի քանի վերահսկող կազմակերպություն կա․ գործում է  ազդարարի ինստիտուտը։ Սա էլ  ազդարարի ինստիտուտից   որևէ բանով չի տարբերվում, և մեր  խմբակցությունը որոշեց, որ չարժե ևս մի նման  ինստիտուտ  ստեղծել, ավելին՝ մեր կարծիքով   սա աշխատող տարբերակ չէ, ուստի մենք դեմ քվեարկեցինք»։ Վարդևան  Գրիգորյանի կարծիքով՝ եթե հաշվի առնենք, թե մեր քաղաքացիները միջինում որքան աշխատավարձ են ստանում, պետք է   նշել՝ տույժ-տուգանքները խիստ են։ «Պետք է նախ պարզել, թե վթարների պատճառները երենք   են։ Կան դեպքեր, երբ հատկապես նոր-նոր վարորդական իրավունք ձեռք բերած  վարորդները  չեն կարողանում արագ կողմնորոշվել հատկապես  արտասահմանյան մեքենաներ վարելիս։ Այդ մեքենաները այսպես ասած՝ շատ արագ են ընթանում,   միանգամից կարողանում են արագություն հավաքել, ու անվարժ վարորդները երբեմն չեն կարողանում ակնթարթում արագ կողմնորոշվել, ինչն էլ վթարի պատճառ  է   դառնում։ Վթարների պատճառ են դառնում նաև   հին ավտոմեքենաները։  Մի խնդիր  էլ կա․  այս  մեքենաներից շատ քչերն են  տեխզննում անցնում։ Գործող օրենքով  վարորդը կարող է իր մեքենան տեխզննման չուղարկել    և  միայն  վճարումն անել․ ըստ   վարորդի ցանկության՝ մեքենան կարող  է տեխզննում անցնել, կարող է և չանցնել․․․․  Այսպես՝ բազմաթիվ պատճառներ կան, որոնք կարող են հանգեցնել վթարների, հետևաբար՝  պետք է այդ ամենը լավ ուսումնասիրել, լուծման ուղիներ գտնել», -  նշեց պատգամավոր Վարդևան Գրիգորյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր