00:00:00

Էլեկտրոնային հաղորդագրության ոլորտում փոփոխություն այս պահին չկա. նախարար

20:17, 23 հոկտեմբեր 2019

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց էլեկտրոնային հաղորդակցության ոլորտում արխիվների պահպանման ստանդարտների հարցով։ Նախարարն ի պատասխան նշեց, որ ՀԾԿՀ-ի կողմից ընդունված փոփոխություն այս պահին չկա. հարցը վերաբերում է զուտ տեխնիկական կանոնակարգին։ «Պետք է միջոցներ ձեռնարկվեն, որպեսզի տեղեկությունները որոշ ժամանակ պահպանվեն։ Այստեղ ուրիշ խնդիր կա. դա փոքր օպերատորների վրա հավելյալ դրամային բեռի ավելացումն է, որովհետև 2 տարի ինֆորմացիան պահպանելու համար համապատասխան սարքեր պետք է ունենալ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Գորգիսյանն ավելացրեց, որ ոլորտային նորարարությունները կարող են հանգեցնել ինտերնետ հասանելիության նվազման, ծառայությունների գների բարձրացման։ «Ամեն ինչ արվում է ոլորտային խնդիրներից խուսափելու համար»,- պատասխանեց նախարարը:
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր