00:00:00

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանն ազատվել է պաշտոնից

18:03, 23 հոկտեմբեր 2019

Ոստիկանությունում պաշտոնանկությունները շարունակվում են։  «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ պաշտոնից ազատվել է ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը։ Նա փոխոստիկանապետ էր նշանակվել 2018 թվականի մայիսի 19-ին՝ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը հրամանով։ Հիշեցնենք, որ երեկ  Հովհաննես Քոչարյանը հայտարարել էր, որ կողմ չէ ոստիկանապետի պաշտոնը քաղաքական դարձնելուն: «Ոստիկանության կարծիքը չի համընկնում նախագծի հեղինակների կարծիքի հետ: Մենք մեր կարծիքն ունենք Ոստիկանության կազմակերպման եւ գործունեության կարգի վերաբերյալ ու ռազմավարության ծրագրի հրապարակումից հետո բոլորը կկարողանան ծանոթանալ դրան: Դրանում մանրամասն հիմնավորել ենք` ինչպես ենք տեսնում Ոստիկանության կառուցվածքը, ինչպես ենք պատկերացնում նրա նկատմամբ քաղաքական վերահսկողության մեխանիզմները»,- նշել էր Քոչարյանը: Նրա խոսքով՝ նախագիծը պայմանավորված է քաղաքական նպատակահարմարությամբ, որն իրավիճակային լուծումներ է առաջարկում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր